ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժման բոլոր մասնաճյուղերը իրենց զորակցությունն են հայտնում «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը՝ մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակի իր հավաք-երթի կապակցությամբ:

Հայաստանի հանրապետության կառավարությունը իր տնտեսական սնանկ քաղաքականության հետևանքով հայտնվել է պետական գանձարանի դատարկության առջև և փորձում է այն լցնել ժողովրդին կեղեքելու նորանոր միջոցներով՝, այդ թվում միջին խավին պատկանող աշխատող երիտասարդների ամսական աշխատավարձից պահվող պարտադիր կուտակային գանձումներով: Չնայած սահմանադրական դատարանի՝ պարտադիր կուտակային գանձումների օրենքի տույժերի՝ գործադրության մեջ դնելու ժամանակավոր կասեցման որոշմանը, վարչական մարմինները շարունակում են անօրեն գանձումները:

Ապօրինի պարտադիր գանձումները առաջացրել են արդարացի բողոքի ծավալվող հուժկու երիտասարդական շարժում:

Դիմում ենք Հայաստանի գործող վարչակազմին սթափվել և հաշվի նստել երկրի երիտասարդների արդար պահանջներին հետ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ սփյուռքահայերին սատարել «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը՝ հանուն Հայաստանի հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:

Մարտ 21, 2014 «Հայկական Վերածնունդ» շարժման Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, Ռուսաստանի մասնաճյուղեր

March 21 Armenian Renaissance Announcement

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.