Հայկական Վերածնունդ շարժումը իր առաքելությանը համաձայն շարունակում է ընդլայնվել և զարգանալ նոր անդամներ և մասնաճյուղեր ներգրավելով:
Տարբեր երկրներում մեր հայրենակիցները ինքնակազմակերպվում են և դիմում եմ մեզ համատեղ գործունեության նպատակով:
Օրերս կազմավորվեծ նոր մասնաճյուղ Շվեդիայում հասցնելով մեր մասնաճյուղերի քանակը տասի: Այսպիսով Հայկական Վերածնունդը արդեն գործում է 10 երկրներում:
Հայկական Վերածնունդը քաղաքացիական շարժում է, որի նպատակն է սատարել՝ ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը և օրենքի գերակայության հաստատմանը Հայաստանում: Նա հետամուտ է ապահովել Սփյուռքի առավելագույն մասնակցությունը՝ երաշխավորելու համար անվտանգ, հզոր ու բարեկեցիկ հայկական պետութեան ստեղծումը:
Մենք դեռ շատ աշխատանք ունենք առջևում և ողջունելով մեր Շվեդիայի նորաստեղծ մասնաճյուղի անդամներին հաջողութուն ենք մախթում իրենց և մեզ բոլորին:
Հայկական Վերածնունդ Շարժում
Մայիսի 23, 2014
Leave a Comment