Հայտարարություն

  • Վարդան Պետրոսյանը ֆրանսահայ շատ սիրված արտիստ-երգիծաբան է,
  • Վոլոդյա Ավետիսյանը հայկական բանակի գնդապետ է՝ Արցախի ազատամարտիկների շարժման խոսնակ,
  • Շանթ Հարությունյանը և նրա աջակիցները երկար տարիների ակտիվիստներ են՝ Հայաստանում քաղաքական ռեժիմի փոփոխության կողմնակիցներ:

Բոլորն էլ մարդու հիմնարար իրավունքների և անմեղության կանխավարկածի ոտնահարմամբ կամայականորեն ձերբակալված են: Մինչդեռ կամայական կալանքը արգելված է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» (որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թ. հունիսի 23-ին) 9-րդ հոդվածի համաձայն:

Նրանց դատավարությունները երկարաձգվում են արդեն ամիսներ շարունակ: Հայաստանի սահմանադրությամբ երաշխավորված դատական համակարգի անկախությունը չի հարգվում:

Ո՞րն է նրանց «մեղքը» – խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը եւ բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև պաշտպանելն է:

Ժամանակն է, որ Սփյուռքը համախմբվի և ցույց տա իր անհամաձայնությունը մեղադրյալների հիմնական իրավունքները խախտող, կեղծ ապացույցներ և կեղծ վկայություններ ստեղծող, նույնիսկ գոյություն չունեցող վկաներ արտադրող այս ռեժիմին:

Մենք՝ «Հայկական Վերածնունդ» շարժումը, պահանջում ենք կալանավորվածների անհապաղ ազատ արձակումը և Սահմանադրությանը ու միջազգային քրեական իրավունքին համապատասխան արդար դատավարությունների կազմակերպումը:

Կոչ ենք անում Սփյուռքի հայ համայնքներին դադարեցնել այդ Ազգակործան ռեժիմին իրենց աջակցությունը , արտահայտել իրենց անհամաձայնությունը պաշտոնական ներկայացուցիչների Սփյուռք այցերի ժամանակ, և հրաժարվել այս կոռումպացված ռեժիմի «պատվո մեդալների» պարգևատրումներից:

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ*
Հունիս 6, 2014

*ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան-Գերմանիա-Կանադա-Չեխիա-Շվեդիա-Իտալիա-Բելգիա-Լիբանան

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.