«Հայկական Վերածնունդ» շարժումը (ՀՎ) դատապարտում է սույն թվականի հոկտեմբերի 19-ին Ժամը 19:45-ին տեղի ունեցած ոստիկանական ոտնձգությունները Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Նախախորրդարանի Քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի և իր հարևան Վահրամ Գաբրիելյանի նկատմամբ:

«Հայկակական Վերածնունդ» շարժումը պահանջում է գտնել և պատժել այն անձանց, ովքեր հանցագործ արարք են իրականացրել ազգի նվիրյալ հերոսի նկատմամբ, ով իր կյանքի, անառողջության և տեսողության հաշվին ծառայել ու ծառայում է հայ ազգի արդար իրավունքների պաշտպանության համար:

«Հայկական Վերածնունդ» շարժումը գտնում է, որ այս գործողությունները ուղղված են ոչ միայ Պ. Ենիգոմշյանի անձի դեմ, այլ համայն հայության դեմ, հետևաբար ՀՎ-ն դատապարտում է կատարվածը ու պահանջում, որ գործը հետաքննվի և մեղավոր անձանց նկատմամբ համապատասխան պատիժամիջոց կիրառվի:

Մենք շարունակելու ենք պայքարել այնպիսի հայրենիքի համար, որտեղ ցանկացած քաղաքացի, հատկապես Ալեք Ենիգոմշյանի նման նվիրյալ հայորդիերը հնարավորություն կունենան պաշտպանված լինել նման ոտնձգություններից, ապրել ազատ, և իրենց փորձը փոխանցել սերունդներին:

Մենք կշարունակենք պայքարել այնպիսի հայրենիքի համար, որտեղ մարդու պաշտպանվածության և ազատ խոսքի իրավունքը կդառնա այն հիմքը, որի շուրջ կկառուցվեն արդար իշխանական, կառավարական և իրավական համակարգեր: Մենք կշարունակենք պայքարել այնպիսի պետության ստեղծման համար, որտեղ քաղաքական բանտարկյալներ չեն լինի ու Շանթ Հարությունյանը և իր խմբի ազատազրկված հայորդիները հնարավորություն կունենան իրականացնել ազատ և անկախ Հայաստան ունենալու մեր երազանքը:

«Հայկակաւն Վերածնունդ» շարժման Կանադայի, ԱՄՆ-րի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի և Լիբանանի մասնաճյուղեր:

Հոկտեմբերի 20, 2014

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.