Հուլիսի 3-ին, 2015 թ., Բրյուսել քաղաքում Հայաստանի դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ցույց:
Տեղի հայերն այսպիսով իրենց զորակցությունն են հայտնել Բաղրամյան պողոտայում պայքարող ՀՀ քաղաքացիներին: «Մենք սատարում ենք Բաղրամյան պողոտայում պայքարող մեր գիտակից հայրենակիցներին: Կեցցե այն արդար Հայաստանը, որը շուտով կկառուցվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է բողոքի ցույցի մասնակիցներից Անուշ Տերտերյանը:
Բրյուսելում հայ ցուցարարների պաստառներին գրված է. «Ո՛չ կրիմինալ համակարգին», «Սփյուռքը ձեր կողքին է, սիրելի՛ հայրենակիցներ», «Մենք ձեզ հետ ենք», «Ոչ թալանին»:
Ցույցին մասնակցել է «Հայկական Վերածնունդ» շարժման Բելգիայի մասնաճյուղի անդամները:
ԳԱԼԱ-ն անդրադարձել է այս ցույցին՝ http://galatv.am/hy/news/115345/
Leave a Comment