«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական շարժումը իր առաքելությանը համաձայն շարունակում է ընդլայնվել և զարգանալ՝ նոր անդամներ և մասնաճյուղեր ներգրավելով:
Տարբեր երկրներում մեր հայրենակիցները ինքնակազմակերպվում են և դիմում են մեզ համատեղ գործունեության նպատակով:
Օրերս կազմավորվեց նոր մասնաճյուղ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում՝ հասցնելով մեր մասնաճյուղերի քանակը ԱՄՆ-ում երկուսի: Այսպիսով «Հայկական Վերածնունդը» արդեն գործում է 11 երկրներում 12 մասնաճյուղերով:
«Հայկական Վերածնունդը» քաղաքացիական շարժում է, որի նպատակն է սատարել ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը և օրենքի գերակայության հաստատմանը Հայաստանում: Նա հետամուտ է ապահովել Սփյուռքի առավելագույն մասնակցությունը երաշխավորելու համար՝ անվտանգ, հզոր ու բարեկեցիկ հայկական պետության ստեղծումը:
Մենք դեռ շատ աշխատանք ունենք առջևում և, ողջունելով Նյու Յորքի նորաստեղծ մասնաճյուղի անդամներին, հաջողութուն ենք մաղթում իրենց և մեզ բոլորիս:
«Հայկական Վերածնունդ» Շարժում
Սեպտեմբերի 28, 2015
Leave a Comment