«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, ֆրանսահայ Շանթ Ոսկերիչյանը, ում մուտքը Հայաստան երկար ժամանակ ԱԱԾ-ն խոչընդոտում էր, հյուրընկալվել է ԳԱԼԱ ՀԸ «Կարևորի մասին» հաղորդմանը: Վերջինս համոզված է, որ խոչընդոտները պայմանավորված էին սփյուռքում ծավալած իր ընդդիմադիր գործունեությամբ:
«Համահայկական հիմնադրամին փող մի տվեք, էդ փողերը գնում են Սաշիկին»,- նշում է Ոսկերիչյանն՝ ավելացնելով, որ այս կոչն ինքը հնչեցրել է նաև սփյուռքում:
«Սփյուռքը շատ հզոր ուժ ունի, բայց այդ ուժի մեկ հազարերորդն էլ չի գալիս Հայաստան, որովհետև իշխանություններն ասում են՝ փող տվեք ու լռեք»:
«Հայկական վերածնունդն» ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղ օգնություն ուղարկել է իր համախոհների միջոցով, նշում է՝ իրենք իշխանություններին չեն վստահում և որպես միջնորդ չեն տեսնում: Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ ասում է.
«Անցած նոր տարուց առաջ ինքը Մոնակոյում 3 մլն դոլար 3 ժամվա ընթացքում կորցրել է ղումար խաղալով»:
Վերջինս չի կիսում նաև ղարաբաղյան հարցի շուրջ իշխանությունների որդեգրած կեցվածքը.
«Մեզի համար 100 երեխա ասել է 100 հազար երեխա, ինչո՞ւ այդ երեխաները զոհվեցին, եթե նշանակություն չունեին այդ 18 դիրքերը»,- ասում է Ոսկերիչյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը կորսված 800 հեկտար տարածքների հետ կապված, ապա շարունակում է.
«Ինքը վախկոտ կեցվածք ունի, վերևից հրամաններ է անում, 1994-ին կարող էր լրիվ այս հարցը լուծվել, կասեցրեցին՝ մի գնացեք առաջ, հիմա էլ նույնը. երբ որ մեր բանակը հակահարվածի է անցնում ու կորսված դիրքերը գրավում է, իրենք ասում են՝ կեցիք: Ինչո՞ւ»:
Նաիրա Նալբանդյան (ԳԱԼԱ ՀԸ)
Աղբյուրը: http://galatv.am/hy/news/3-3-3/
https://www.youtube.com/watch?v=nZAc4G0pmeU
2 Comments
Փարիզի մեր մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերիչեանի հարցազրույցը - Լրահոս