Հարգելի տիկնայք և պարոնայք,

Մենք կոչ ենք անում Գերմանիայի Բունդեսթագի անդամներին հինգշաբթի օրը քվեարկել հայերի և Օսմանյան կայսրության մեջ մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության բանաձևի օգտին և այդպիսով ճանաչել մարդկության դեմ տեղի ունեցած այդ հանցագործությունը:

Մենք խնդրում ենք զոհերի խմբի թվին ավելացնել նաև փոքրասիական հույներին եւ պարտադիր ներառել նաև ՄԱԿ-ի «կանխարգելման և ցեղասպանության պատժման» կոնվենցիան: Այս բանաձևի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից հարգում և պատվում է 1915 թ. զոհերի հիշատակը ի ճշմարտություն և ճանաչում է նրանց արժանապատվությունը, ովքեր այն օրերին մորթվել կամ աքսորվել են Սփյուռքի մեջ:

Այս բանաձևում մենք տեսնում ենք մի կարևոր քայլ Գերմանիայում քաղաքական մշակույթի համար, որն ավելի քան հարյուր տարի դարձել է մեր երկրորդ հայրենիքը:

Այս բանաձևի ընդունմամբ այլևս հնարավոր չի լինի Թուրքիայի հանդեպ մի պահվածք դրսևորել, որը կար անցյալում՝ Գերմանական Կայսրության ժամանակ, այն է՝ լուռ համաձայնությամբ հանդուրժել ցեղասպանությունը՝ որպես միջոց քաղաքական նպատակների իրականացման համար:

Հարգանքով՝

Հայ ակադեմյականների միություն 1860
Եվրոպայի հայերի համագումարը, Գերմանիայի մասնաճյուղ
Հայկական Վերածնունդ, Գերմանիայի մասնաճյուղ

2016 թ. Մայիս 30

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.