SchanthParis

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ուղղված
Հայատան Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահներին
Հայատան Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային ժողովին
Հայատան Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությանը

Բոլորին հայտնի պատճառներով, ներկայումս ապրելով Հայաստանից դուրս բայց մնալով Հայաստանի խնդիրներով մտահոգ հայության խոշոր հատված, ձեզ՝ որպես գործող, դէ ֆակտո իշխանություն ներկայացող պատասխանատուներին ենք ներկայացնում մեր հետևյալ պահանջները.

Նախ արձանագրում ենք այն ապազգային քաղաքականությունը, որ Հայաստանը կիրառում է իր սեփական ժողովրդին հարստահարելու և ծրագրված հայաթափում կազմակերպելու հանգամանքը: Մենք ընդվզում ենք այդ քաղաքականության դեմ, որովհետև թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի ժողովրդական ու տնտեսական զարգացմանն, անխուսափելիորեն անհրաժեշտ է այն հասարակությունը, որ անպայման օգտակար կարող է լինել թե՛ մտային, թե՛ ֆիզիկական, թե՛ մասնագիտական և թե՛ նյութական առումով:

Հայաստանի մեձ թևածող ընկերային անհավասարությունն ու կաշառակերությունը, աղքատության սոսկալի աճն ու քաղաքական հալածանքները, որպես սփյուռքի մտահոգ հայություն, մենք դ՛ե՛մ ենք նաև ձեր մունետիկների կեղծ ու շինծու «արի տուն» կոչերին, որ ընդամենը միջոց են կրկին ու նորից սփյուռքահայությանը խաբելու ու այն տպավորությունը ստեղծելու, թե Հայաստանի իշխանությունները իսկապես անհանգիստ են սփյուռքահայության ճակատագրով: Մինչդեռ բոլորիս վաղուց հասկանալի է, որ ձեր գործելաոճն ընդամենը սփյուռքահայության նյութական օժանդակությունը մուրալով, Հայաստանի ժողովրդին շարունակական անարդարության ու աղքատության մեջ պահելու կերպ է:

Մենք աչալուրջ հետևում ենք թե՛ Հայաստանի ու Արցախի , և թե՛ միջազգային հարթակի վրա տեղի ունեցող իրադարձությունները և միանգամայն համոզված ենք, թե որպես Հայաստանի մեջ թեև ապօրինի, բայց գործող ռեժիմ արդեն կարծրացած բռնապետական համակարգով, ձեր բոլոր գործողություններն ուղղված են երկրի մեջ ազատ և ընդդիմադիր միտքը զսպելու ու կալանելու դեմ, որ ինքնին զարհուրելի սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար: Որովհետև ամեն տեսակի տարածքային զիջումներն ու երկիրը շարունակական հայաթափումի ենթարկելը բոլոր միջազգային օրենքներով ճանաչվում է որպես տվյալ երկրի ազգային անվտանգության դեմ գործող դավադրություն:

Արդ պահանջում ենք

1. Իսկույն ևեթ ձերբակալությունից ազատել Ժիրայր Սեֆիլյանին: Արցախի ազատագրման համար իր գործած հերոսական արարքների և Հայաստանի մեջ երկար տարիներ ապրելու համար և իսկույն շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

2. Ճանաչել և վերանայել Արցախի հարցում ձեր պարտվողական քաղաքականությունը:

3. Անհապաղ միջազգային բանակցությունների հարթակին մասնակից դարձնել Արցախը որպես ազատագրված երկիր: Բացառելով տարածքային որեև տեսակի զիջում:

4. Բացառել որևէ քաղաքական հալածանք ընդդիմության դեմ:

5. Անհապաղ վերանայել ձեր վարած պարտվողական ու ապազգային արտաքին քաղաքականությունը, միայն և միայն առաջնային համարելով հայ ժողովրդի և Հայաստան պետության ազգային շահը, մի կողմ դնելով կլանային շահը: Թեև չընտրված, բայց որպես երկրի գործող իշխանություն դուք պարտավոր եք պաշտպանել նախ և առաջ ժողովրդականությունը:

Մենք տեղյակ ենք այն բոլոր չարագործություններին, որ Հայաստանի ապօրինի և ջոջապետական իշխանությունները իրականացնում են մանր և միջին գործարարության դեմ, դրանով իսկ ոչ միայն ահարկու չափերի հասցնելով հայաթափումը, այլ և սովորական դարձնելով այն հանցագործությունները որ տեղի են ունենում ամենաբարձր իշխանական մակարդակներում՝ պետական և հարկային ռեկետ՝ դրամաշորթություն, ընկերային հավասարության դեմ ոտնձգություններ, կոռուպցիայի զարհուրելի աճ:

Մենք ձեզ հորդորում ենք սթափվել և դադարել այն ապօրինությունները, որով գոյատևում եք գրեթե երեսուն տարի մեկդ մյուսին փոխարինելով ու մնալով Կրեմլի նշանակված վասսալներ: Մենք հրաշալի գիտակցում ենք, որ մեր հորդորները ձեզ համար որևէ նշանակություն չունեն այնքան ժամանակ, քանի դեռ վստահ եք, թե մենք որպես սփյուռք և թե Հայաստանի մեջ ապրող ու հարստահարվող հայը լուռ հանդուրժում է ձեր չարագործությունները: Բայց այլևս այնպես է ստացվել, որ դուք ձեր ապիկարություններով ոչ միայն ոտնահարում եք ժողովրդի, այլ նախ և առաջ երկրի ու Հայաստանի պետականության շահը ու այսպիսով խոշոր վտանգ եք ներկայացնում Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Ուրեմն հենց այս հանգամանքն է, որ պետք է սթափեցնի ձեզ, որովհետև հակառակ դեպքում, թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի մեջ ծայր առած զայրույթի պոռթկումը կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքների պատճառ դառնալ:

Մենք ձեզ զգուշացնում ենք, թե ազատ երկրի մեջ ապրելով և հրաշալի իմանալով մեր իրավունքներն ու պարտականությունները, որպես սահմանադրական հանրապետության քաղաքացիներ և հարգելով Ֆրանսայի սահմանադրությունը, մենք հետամուտ ենք լինելու այն բոլոր ապօրինություններին, որ համարձակվելու եք կիրառել Հայաստանի ու Արցախի մեջ ապրող ամեն մի քաղաքացու դեմ, Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության դեմ, մարդու իրավունքների դեմ:

1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
2) ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱՐԻԶԻ ՄԱՆԱՃՅՈՒՂ
3) ՀԱՐՅՈՒՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ
4) ՇԱՐԺՈՒՄ
5) ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
6) ՀԱՅԱՍԱ
7) ՖՐԱՆՍԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՔՎԵՆ
8) ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ՀԱՅԵՐԸ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ 3-Ի ՓԱՐԻԶԻ ՏՐՈՔԱԴԵՐՈՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

COMITE DE SOUTIENSeptember 24, 2014 – ARLA TV Broadcast

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.