September 24, 2014 – ARLA TV BroadcastԴատապարտում ենք վերջին օրերին ՀՀ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանության ծավալած աննախադեպ զանգվածային ձերբակալությունները, որով փորձում են խոչընդոտել քաղաքակացիների խաղաղ հավաքներն ու երթերը՝ ի պաշտպանություն ոստիկանության կողմից շրջապատված ապստամբների: Հարյուրավոր քաղաքացիներ հասարակական վայրերից բերման են ենթարկվել առանց օրինական հիմունքների և առանց բացատրության: Բերման ենթարկավածներից շատերը ենթարկվել են տարբեր աստիճանի ֆիզիկական բռնությունների և կտտանքների, ինչպես նաև նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում նաև կանայք և տարեց անձինք:

Ակնհայտ է, որ ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել՝ ականատես լինելով հասարակության կողմից ապստամբների նկատմամբ ցուցաբերած համակրանքին ու աջակցությանը, և ձերբակալությունների միջոցով փորձում է խոչընդոտել քաղաքացիների ազատ շարժն ու խաղաղ հավաքները:

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում գիտակցել, որ ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատճառը քաղաքացիների սահամանդրական իրավունքների շարունակական ոտնահարումն է, և իրավիճակի շտկումը պահանջում է անհապաղ դադարեցնել ոստիկանական ապօրինությունները և ռեպրեսիաները: Կրկին անգամ պահանջում ենք զերծ մնալ ապօրինի բռնություններից և ձերբակալություններից, և հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Հուլիսի 19, 2015

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն

Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ

 

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.