Օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի առջև կայացած հանրահավաքի  ժամանակ նամակ է հանձնվել ՌԴ հյուպատոսարանին:

Ստորև հրապարակում ենք այդ նամակը:

 

Պարոն Սերգեյ Պետրովին – Գլխավոր հյուպատոսին

Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա

Օգոստոսի 25, 2016

Հայաստանում վերջին զարգացումներն ամբողջությամբ բացահայտեցին Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականության իրական դեմքը: Հայերի մեծամասնությունն արդեն հստակ գիտակցում է, որ Ռուսաստանը գաղութացրել է Հայաստանը տնտեսապես, քաղաքանապես և ռազմական առումներով: Բավարարելով իր կայսերապաշտական նկրտումները՝ Ռուսաստանը քայքայիչ դեր է կատարում նաև Արցախի խնդրի կարգավորման գործընթացում և Հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Գործելով միջազգային իրավունքի սկզբունքներին հակառակ և լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին՝ խրախուսելով նրա ագրեսիան Արցախում: Ռուսաստանն օգտագործում է հայ-ադրբեջանական պատերազմը պատերազմող երկու կողմերից էլ օգուտներ քաղելու նկատառումով: Ռազմավարական «դաշնակցի» քողի տակ Ռուսաստանն իր վերահսկողությունն է հաստատել Հայաստանի տնտեսության բոլոր ռազմավարական ոլորտների, ընդերքի, էներգետիկ և գազային համակարգերի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության նկատմամբ:

Ռուսաստանն ակնհայտորեն աջակցում է Հայաստանի ոչ լեգիտիմ նախագահ Սերժ Սարգսյանի հանցավոր և կաշառակեր ռեժիմին, որը տարիներ շարունակ աղքատության և անիրավության միջավայրում է պահում հայ ժողովրդին: Ռուսական 102-րդ ռազմաբազան վեր է ածվել հանցագործների կենտրոնի, իսկ ռազմաբազայի զինվորները կարող են անպատիժ գնդակահարել հայ ընտանիքին: Վերջապես, Ռուսաստանն է այն երկիրը, որը հայ ազգի հերոսներ Սասնա Ծռերի տղաներին անվանում է «ահաբեկիչներ», մինչդեռ հայերի ճնշող մեծամասնությունը նրանց ընկալում է որպես Սերժ Սարգսյանի հանցագործ ռեժիմի դեմ պայքարի ելած նվիրյալների:

Հայաստանի կառավարությունը և Սերժ Սարգսյանը, գործելով որպես Ռուսաստանի գործակալներ, սպասարկում են բացառապես Ռուսաստանի շահերը: Ռուսաստանը պետք է իմանա, որ աշխարհի հայերի ճնշող մեծամասնությունը չի թույլատրելու Ռուսաստանին և Սերժ Սարգսյանին գործելու հայ ժողովրդի ազգային շահերի դեմ: Հայությունը կանխելու է «Հայկական Խորհրդային Հանրապետությունը» վերականգնելու փորձերը՝ որպես պուտինյան հիվանդ երևակայություն:

Հայաստանի ինքնիշխանությունը չի վաճառվում: Հայ ժողովուրդը չի հանդուրժելու Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը և Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունները Հայաստանում:

«Սասնա Ծռեր – Ազատ Հայաստան» շարժում, Լոս Անջելես, Կալիֆորնիա

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.