«Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության հարգարժան անդամներ,
Մեծարգո պարոն Վահան Խաչատրյան,
Տարիներ ի վեր հետևում ենք Ձեր օբյեկտիվ լրատվությանն ու գործունեությանը և գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր սիրելի Գյումրին և նրա բնակիչներն առաջին հերթին կարիք ունեն Ձեզ նման գործիչների ու կառույցների, որոնք ազնիվ, սրտացավ և կարող մարդիկ են, ներսից գիտեն քաղաքի հոգսը, խնդիրները, ինչպես նաև նրա ներուժը, որը քաղաքի հետագան ծրագրելու և դրական զարգացման մղելու նվազագույն պայմաններն են.
Գիտենք նաև, որ Գյումրու, ինչպես նաև ողջ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգը կարիք ունեն անհետաձգելի բարեփոխման և կործանվող իրավիճակի փրկության:
Առաջիկայում ԳԱԼԱ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, որին մենք Սփյուռքից կհետևենք ու կցանկանանք վաստակած հաղթանակ:
Հայկական Վերածնունդը, սակայն, գտնում է, որ նման բիրտ և անօրեն ռեժիմի պայմաններում, ընտրությունները կորցնում են օրինական ավարտ ունենալու տարրական հնարավորությունները և զրկվում այն պարզ հույսից, որ ՀՀ ներկա ավազակ իշխանությունները երբևէ հնարավորություն կտան Ձեզ նման ազնիվ ուժերին ընտրությունների ճանապարհով հասնել իշխանափոխության և լծվել քաղաքում մարդավայել կյանքի վերականգնման անհետաձգելի գործին:
Այս ամենով հանդերձ, սիրելի´ ընկերներ, բոլորիդ մաղթում ենք հաղթանակ, հաջողություններ և հետագա պայքարի համար աննահանջ և անկոտրուն ոգի:
Բարեկամական անկեղծ զգացումներով`
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժում
30 սեպտեմբեր 2016թ.
2 Comments
«Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը` գյումրեցու ոգին, ըմբոստ միտքն ու արդարամիտ էությունը համադրելու մեծ հավատով, գնո