Մենք բոլորս տեղյակ ենք թե ընտրություններից ամիսներ առաջ բոլոր բնակավայրերում հանրապետականերն (իշխանությունները) ու իրենց վարձկան արբանյակները (թաղային «հեղինակավոր» տղերքը, և այլն) սկսում են այցելել մարդկանց ու տարբեր միջոցներով ստիպել որ իրենց ձայն տան: Այդ միջոցներն են՝ խաբելը, համոզելը (խաթր), վախեցնելը, շանտաժը, ըտրակաշառքը և վերջում եթե չեն ենթարկվում՝ ծեծն ու ջարդը:
Մենք ուզում ենք Ձեր ազնիվ ուշադրությունը հրավիրել հետևյալ շատ կարևոր հանգամանքին
Ըստ զանազան աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների՝ կեղծիքները հիմնականում կատարվում են ընտրական տեղամասերում որտեղ որպես կանոն հանձնաժողովի նախագահը պետք է լինի հանրապետական և հանձնաժողովի անդամները հնարավորինս նույպես կամ կոալիցիայի մեջ գտնվող կուսակցություններից և կամ կեղծ ընդդիմությունից:
Ընտրությունների ժամանակ իրենց չի հետաքրքրում թե ով ում ձայն կտա, նրանք ձև են անում թե հետաքրքրված են, բայց իրականում իրենց համար կարևորը մարդկանց ներկայությունն է որպեսզի ապահովեն ընտրության մասնակիցների քանակը, իսկ վերջում ձայների հաշվարկից հետո երբ հանձնաժողովի անդամները ստորագրում են արձանագրությունը՝ հանձնաժողովի նախագահը չի ստորագրում և որևէ մեկին արձանագրության պատճեն չի տալիս:
Նա հաշվված բյուլետենները տանում է մարզային հանձնաժողով որտեղ փոխում են ընտրության արդյունքներն իրենց պետք եղած ձայներով և ունենալով հանձնաժողովի անդամների ստորագրությունները՝ կեղծում և կազմում նոր արձանագրություն որը ստորագրում է հանձնաժողովի նախագահը:
Կեղծելուց անմիջապես հետո փոխանցում են կենտրոնական ընտրական հանձնաժողով որտեղ կարող են բոլորը մեծ էկրանի վրա տեսնել մարզերից ներս մտնող տվյալներն արդեն կեղծվաց և կարգավորված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ օրը կարիք չունի որևէ արդյունք կեղծելու, դա ինչպես ընդգծեցինք արվում է մինջև իրենց հասնելը:
Ըստ այդմ՝ մենք հորդորում ենք Հայաստանյան և միջազգային դիտորդներին և նաև անկախ լրատվամիջոցներին, որ ընտրատարածքներում արձանագրեն ընտրությունների արդյունքները և քայլ առ քայլ ուղեկցեն ընտրության արդյունքները տեղափոխող մարդկանց մինջև մարզային հանձնաժողով՝ ներկա լինել արդյունքների հանձնմանը ըստ ցուցակների, ապա մինջև կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Եթե չսահմանվի այս հսկողությունը, մենք համոզված ենք, որ իրական արդյունքները կփոխվեն ինչպես բոլոր անցած ընտրությունների ժամանակ:
Հարգանքներով՝
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» Սփյուռքյան Շարժում
Փարիզ 27/03/2017
1 Comment
Ուղերձ Հայաստանի և միջազգային դիտորդական խմբերին՝ ապրիլի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ - Լրահոս - Lrahos