Հերթական անգամ տեղի ունեցան կեղծված ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ն կրկին անգամ կիրառեց խարդախությունների իր ողջ մեքենան և խախտելով սահմանադրական կարգը՝ անց կացրեց իր թեկնածուին: Ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, այս անգամ նույնպես ՀՀԿ-ն դիմեց զանգվածային ընտրակաշառքի մեխանիզմին, դրանով ոչ միայն խախտելով օրենքը, այն նաև նվաստացնելով նյութական դժվարությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների:
Այս ամբողջ ընտրակեղծիքների ընթացքում իրավապահ մարմինները ոչ միայն իրենց անգործությամբ աչք էին փակում կազմակերպված զանգվածային հանցագործությունների նկատմամբ, այլ նաև առանձին դեպքերում ակտիվ ձևով մասնակցում էին կեղծիքների քողարկմանը: Մասնավորապես՝ երբ ընդդիմադիր թեկնածուները հայտանբերեցին և ահազանգեցին կեղծիքների մասնավոր դեպքերի մասին՝ ոստիկանությունը ոչ միայն ընթացք չտվեց ահազանգերին, այլ նաև խոչընդոտեց ընդդիմադիր թեկծնածուների կեղծիքների բացահայտման փորձերը և օգնեց ընտրակեղծարարներին կոծկել դրանք վկայող փաստերը: Հատկապես դատապարտելի է, որ ոստիկանությունը կեղծիքների քողարկման նպատակով բռնություն կիրառեց ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ՝ վերջինիս հասցնելով մարմնական վնասվածք:
Գրանցվել են նաև ՀՀԿ ներկայացուցիչների կողմից լրագորղների աշխատանքը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, որտեղ նույնպես ոստիկանությունը իր պասիվությամբ խրախուսում էր բռնությունները և մասնակցում ընտրակեղծիքների իրագործմնանը:
«Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը» Երևանի ավագանու ըտնրությունները համարում է հերթական կեղծված ընտրությունները և խստորեն դատապարտում է ՀՀԿ ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետևողական ոչնչացումը, սահմանադրական կարգի խախտումը և ավագանու ընդդիմադիր թեկնածուների իրավունքների ոտնահարումը: ՀՀԿ ռեժիմի որդեգրած հանցագործ, հակասահմանադրական միջոցներով վերարտադրվելու քաղաքականությունը կրկին ստիպում է գալ այն եզրահանգմանը, որ քանի դեռ ՀՀԿ-ն է իշխում, ընտրությունների միջոցով իշխանափոխությունն անհնար է:
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն
Փարիզ 16 մայիս 2017
1 Comment
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ - Լրահոս - Lrahos