Հարգելի հայրենակիցներ,

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը  ողջունում է Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից 2018թ․ սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» համաժողովի կազմակերպումը և աջակցում ծրագրի իրականացմանը:

Մենք համոզված ենք, որ Սփյուռքում բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են ՀՀ նախկին ապազգաին իշխանությունների դեմ, պիտի կարողանան միասնաբար կերտել Հայաստանի Հանրապետության հեղափոխությանը հավատարիմ  «Նոր Սփյուռքը»։

Դիմում ենք սփյուռքյան մեր հայրենակիցներին և կոչ անում ակտիվորեն մասնակցել համաժողովի քննարկումներին։

Գրանցման և տեղեկությունների համար դիմել Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) Գերմանիայի մասնաճյուղ՝

Դր. Րաֆֆի Պետիկյանին, (Raffi Bedikian) հեռ. +49 (0)1714579813 , էլ.փոստ` [email protected]

 

Հարգանքներով՝

Հայկական վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն:

Օգոստոսի 16,  2018

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.