Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատական հեղափոխությունը: Դատականհամակարգը հիմնավոր կերպով բարեփոխելու անհրաժեշտությունը վաղուց է առաջացել և առանց այդ քայլի դժվար է պատկերացնել երկրի զարգացումը, առավել ևս հեղափոխական տեմպերով: Դատարանների կողմից թույլ տված աղաղակող բացթողումները և անարդարությունները ստվեր են նետում գործադիրև օրենսդիր իշխանությունների գործունեության վրա և հիասթափություն առաջացնում քաղաքացիների շարքերում:

Մենք դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և քրեական գործը ապօրինաբար Սահմանադրական Դատարան ուղարկելուգործողությունը, որը ապտակ է հեղափոխությանը և ՀՀ լեգիտիմ իշխանություններին: Այս և այլ աղաղակող անարդարություններ, ինչպիսիք են ԴավիթՍանասարյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը, Սասնա Ծռերի դեռևս բանտում գտնվելու փաստը, նախկին կոռումպացված իշխանավորներիազատության մեջ գտնվելը և նրանցից ոմանց հեշտությամբ թույլ տված փախուստը օրենքից, բացասաբար են անդրադառնում հասարակությանտրամադրությունների և իշխանությունների նկատմամբ նրանց վստահության վրա:

Ցավոք սրտի որոշակի հիասթափություն արդեն իսկ տեղի է ունեցել, ևթերևս դատական հեղափոխության գործընթացը մի փոքր ուշացել է: Սակայն մենք այն ողջունում ենք՝ լավ է ուշ, քան երբեք:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ հին իշխանությունների կողմից ստեղծած կոռուպցիոն համակարգը, որը ներգրավել է դատարանները, նույնպես ներգրավել է ոստիկանությունը, քննչական մարմինները և ԱԱԾ-ն: Հետևաբար, սույն մարմինները նույնպես ենթակա են հեղափոխականբարեփոխումների: Ելնելով վերջին օրերի դառը փորձից, այլևս պետք չէ հապաղել և հնարավորություն տալ հնարավոր շոկային զարգացումների:

Վարչապետին և Ազգային Ժողովին կոչ ենք անում դատական հեղափոխությանը զուգահեռ, առանց հետաձգելու ձեռնամուխ լինել զտումների, անցումայինարդարադատության մեթոդներով և անհրաժեշտ օրենսդիր գործառույթների միջոցով ոստիկանությունը, քննչական մարմինները և ԱԱԾ ն բարեփոխելուն, և դրանք համապատասխանեցնել հեղափոխության դեռևս չկատարված պահանջներին:

Մասնավորապես, այս համակարգերում դեռևս գործում և կարևորպաշտոններ են զբաղեցնում ապօրինի կերպով հարստացած անձինք, որոնք այսօր պետք է որ պատասխանատվության ենթարկված լինեին և որոնց արդարացիգտնվելու վայրը պետք է լինեին բանտերը, և ոչ թե ղեկավար պաշտոններ: Ժողովուրդը ակնկալում է արդարացի պատիժներ նախկինում տեղի ունեցածբազմաթիվ հանցագործությունների համար, և իշխող ուժը պարտավոր է իրականացնել արդարության այս պահանջը օրենքի տառին և ոգունհամապատասխան:

Վարչապետը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի բանտերը լցնել նախկին իշխանավորներով: Սակայն ժողովրդի պահանջը և ակնկալիքները այլ են՝առանց արդարացի պատժի չի կարող լինել արդարություն: Վարչապետին կոչ ենք անում ականջալուր լինել քաղաքացիների պահանջներին և վերանայելնախկին ռեժիմի կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ անհարկի մեղմ վերաբերմունքը:

Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, սփյուռքը ուշի ուշով հետևում է և ապրում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով: ՀայկականՎերածնունդը, որպես սփյուռքի առավել նոր սերունդը ներկայացնող կազմակերպություն, առաջին իսկ օրից սատարել է թավշյա հեղափոխությունը ևշարունակում է սատարել այն իրականացրած քաղաքական ուժերին: Այսօր նույնպես պատրաստ ենք ոչ միայն օգնել ՀՀ իշխանություններին, այլ նաևմասնակից դառնալ մեր պետականաշինությանը:

Հայկական Վերածնունդ
Մայիսի 23, 2019

Los Angeles Chapter

1 Comment

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.