Եվրոպահայերի Համագումարի հարգարժան վարչություն,
հարգելի ներկաներ,
«Հայկական վերածնունդ» համասփյուռյան շարժման 12 մասնաճյուղերի անունից ողջունում եմ այս համաժողովը և մաղթում երկօրյա արդյունավետ աշխատանք:
Հայկական վերածնունդը ձեր աշխատանքները դրական է գնահատում և մեկնում է իր համագործակցության ձեռքը: Մենք գտնում ենք, որ համանման գաղափարական ուղղվածություն ունեցող հայկական ուժերը այսօր ժամ առաջ պետք է համախմբվեն, դա ժամի և ոչ թե օրվա հրամայականն է:
Հարգելի´ ընկերներ,
Հայկական վերածննդի գլխավոր նպատակներից է առաջին հերթին սփյուռքից անմիջական մասնակիցը դառնալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, տնտեսական ու գիտամշակութային, ինչպես նաև արտաքին քաղաքական ու տնտեսական զարգացման ու պետականաշինության բոլոր հանգուցային հարցերին: Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի առաջ ներկայումս ծառացած կարևորագույն հարցերի հիմնական բալանին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այդ իսկ պատճառով մեր նորաստեղծ հանրապետությունը պետք է շուտափույտ առողջանա և վերադառնա քաղաքակիրթ ու օրինավոր զարգացման ընթացքին, որը, ցավոք, առայժմ բաղձալի մակարդակի լինելուց շատ հեռու է գտնվում:
Ցավոք առ այսօր, Հայական վերածնունդը ողջ սփյուռքում մնում է միակ կառույցը, որը գործելով 11 երկրներում, Հայաստանի Հանրապետության հարցում որդեգրել է վերոհիշյալ ծրագիրը և այն դարձրել իր առաջնային խնդիրը: Չափազանց ցանկալի և կարևոր կլիներ, եթե սփյուռքյան այլ միություններ և հաստատություններ նույնպես օրակարգային առաջին խնդիր դարձնեին հայրենի երկրին վերաբերվող վերոհիշյալ թվարկածս բնագավառները:
Մենք հորդորում ենք հատկապես այստեղ` Եվրոպայում քաղաքական հասուն մտածողություն և կեցվածք ունեցող մեր գործընկերներին` համայնքային նպատակ դարձնել Հայաստանի Հանրապետությունը և ներգրավել մեր հայրենակիցներին հայրենի հանրապետությանը վերաբերվող բոլոր խնդիրներին:
Ներկայումս պարզ տեսանելի է, որ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում իշխանական և ընդդիմադիր դաշտում ձևավորվում են հստակ քաղաքական դաշինքներ և տեղի է ունենում ժողովրդական և քաղաքական բևեռացում: Դա շուտով լրացուցիչ և խիստ լարվածություն է առաջ բերելու նաև սփյուռքում: Ուստի մեր առաջարկն է` միավորել գաղափարապես իրար մոտ կանգնած բոլոր ուժերը, հնարավորինս համախմբել եվրոպահայությանը և փորձել դիմադրել նոր ու անկանխատեսելի մարտահրավերներին, որոնք կհաղթահարվեն միայն մեր մտավոր, ֆիանանսական և մարդկային ռեսուրսների համատեղման ու համատեղ ուղորդման շնորհիվ:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ
Շանթ Ոսկերիչյան
Ի դիմաց «Հայկական վերածնունդ» համասփյուռյան շարժման բոլոր մասնաճյուղերի
5 մարտի 2016թ. ք. Դյուսբուրգ, Գերմանիա
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
Leave a Comment