September 24, 2014 – ARLA TV Broadcast«Հայկակած Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը խիստ մտահոգված է ոստիկանության Էրեբունի բաժնում ստեղծված զինված հակամարտության կապակցությամբ: Ցավում ենք մարդկային զոհի և վիրավորների համար: Գտնում ենք, որ ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատասխանատվությունը ընկնում է ապօրինի իշխանությունների վրա, քանի որ նրանք հենց իրենք են բռնազավթել ժողովրդի իշխանությունը և հետևողականորեն վարել են ժողովրդին հարստահարելու քաղաքականություն՝ ազգաբնակչությանը հասցնելով այն աստիճանի, որ շատերը այլ ելք չեն տեսնում, քան զինված ապստամբություն:

Առավել վտանգավոր է վերջին շրջանում Սերժ Սարգսյանի փակ դռների ետևում վարած պարտվողական արտաքին քաղաքականությունը, որտեղ քննարկվում են ազատագրված տարածքները հանձնելու հարցը, որն ուղեկցվում է այդ քաղաքականության դեմ արտահայտվողներին լռեցնելով և քաղաքական հալածանքներով: Բնական է, որ այս ազգակործան վարքագիծը չեր կարող անտարբեր թողնել ազգի ճակատագրով մտահոգված մարդկանց:

Ապստամբության ղեկավարների թվում են ժողովրդի կողմից սիրված արցախյան ազատամարտի հերոսներ և մարդիկ, որոնք մինչ այս զբաղված են եղել հասարակական քաղաքական գործունեությամբ: Նրանք այլ ելք չգտնելով դիմել են այս ծայրահեղ քայլին: Սակայն իշխանությունները նրանց ներկայացնում եմ որպես մի խումբ մարդասպաններ, իրենց սովորության համաձայն խեղաթյուրելով իրականությունը և փորձում են ներկայացնել ապստամբությունը որպես հանցավոր հարձակում: Ակնհայտ է, որ սա բնական ժողովրդական պոռթկում է, որի միակ դրական հանգուցալուծումը ժողովրդի պահանջները բավարարելն է:

Իշխանություններին կոչ ենք անում և պահանջում ենք դրսևորել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից, բավարարել ապստամբների օրինական պահանջները՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյլաներին և ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների կազմակերպելուն: Հակառակ դեպքում ժողովրդական պոռթկումները շարունակվելու են և ավելի և ավելի մեծ թվով մարդիկ պետք է դիմեն զինված միջոցների՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում չվախենալ ռեժիմի ճնշումներից, դուրս գալ փողոց և խաղաղ կամարտահայտության միջոցով սատարել ապստամբների օրինական պահանջները և հասնել խաղաղ հանգուցալուծման:

«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպություն

Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.