ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի նախագահ Գարիկ Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, ինչպիսին է Ձեր կարծիքը Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, սա կարելի՞ է ձեռքբերում համարել, ու Ձեր գնահատմամբ ինչպե՞ս եղավ, որ ՌԴ-նայս անգամ չխանգարեց փաստաթղթի ստորագրմանը, և կամ ինչու՞ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ, չէ՞ որ նույն ՀՀ-ն 2013-ի կարևոր փաստաթղթի ստորագրումից հրաժարվեց ի վերջո:
Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագիրը կարևոր է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի կարգավորման և կաշառակերության դեմ պայքարի համար, բայց որպես ձեռքբերում այդպես չէ՝ քանի դեռ Հայաստանում գործում է շղարշված բռնապետություն, որը ժողովրդի դեմ օգտագործում է պետական պաշտպանական համակարգը՝ ոստիկանությունը:
Համաձայնագրի ստորագրումը Հայաստանում ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի քաղաքական հաղթանակ՝ մոռանալով որ Եւրոմիությունն էլ իր քաղաքական շահերն ունի: Եթե Եւրոպային պետք չլիներ՝ համոզված եմ, որ այդ համաձայնագիրը չէր ստորագրվի:
Վերջերս «Հայկական Վերածնունդ» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղն ունեցավ բարձր մակարդակի հանդիպիպում ԵՄ արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների և հարևան երկրների հետ բարեկամության գրասենյակների ներկայացուցիչների հետ:
Քննարկվեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և դատաիրավական համակագի կախվածության և կաշառակերության մասին թեմաներ:
Մեր մասնաճյուղը մշտական կապի մեջ գտնվելով վերոհիշյալ գրասենյակների հետ՝ հետևողական կլինի համաձայնագրի մարդու իրավունքներին վերաբերվող բոլոր կետերն իրականություն դարձնելու համար:
Ինչու՞ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ: Այս հարցի պատասխանը կարելի է հարցով տալ՝ ինչու՞ է ՌԴ-ն փորձում իր ազդեցության գոտում ունենալ Ուկրաինան, Մոլդավիան կամ եվրոպական մի այլ երկիր, գլոբալ առումով ամեն մեկն ուզում է ավելի շատ կողմնակիցներ ունենալ որը կարող է հեռահար նպատակներ պարունակել:
ՌԴ-ի տարօրինակ պահվածքը կարող է երկու պատճառ ունենալ, առաջին, համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, որ ստորագրելով համաձայնագիրը չի դավաճանի կրեմլին և երկրորդ, որ կրեմլն իր վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում կորցրեց ՀՀ քաղաքացու վստահությունը:
2013-ի ստորագրումից Հայաստանը չէ որ հրաժարվեց՝ այլ Սերժ Սարգսյանը, իսկ նա Հայաստանի Հանրապետությունը չէ:
-Այս գործընթացներից հետո ներքաղաքական ինչպիսի՞ վերադասավորումներ կլինեն ձեր կարծիքով երկրում, ու արդյոք ընդդիմադիր հատվածը պատրաստ է համարժեք քայլեր, գործողություններ սկսել:
Որպես իրական քաղաքական վերադասավորում չի լինելու: Լինելու են տեղափոխություններ և անվանափոխություններ, որի արդյունքն ընդհանուր հաշվով նույնն է ինչ մինչ համաձայնագրի ստորագրումը: Այս համակարգը հիմնված է անհատների վրա և եթե այդ անհատներից որևէ մեկն հեռացվի՝ համակարգը կսկսի ցնցվել ու քանդվել:
-Հանուն Հայաստան պետության ճակատն իր առջև խնդիր է դրել առաջիկայումպայքար սկսել երկրում, և ամբողջական իշխանափոխության մեկնարկ տալ , քանի որ երկրում ամեն բան վարչապետի պաշտոնով չէ, որ որոշվում է, այլ ըստ ճակատի անդամների՝ պետք է ձերբազատվել այս իշխանական համակարգից: Նման գործընթաց սկսելու հնարավորություն տեսնու՞մ եք:
Հնարավորություն միշտ կա,փոխելու ցանկություն և կամք է հարկավոր որն իմ կարծիքով Հանուն Հայաստան պետության ճակատն ունի:
-Ձեր գնահատմամբ ինչ պետք է անեն, ինչպե՞ս գործեն ընդդիմադիր ուժերը, որպեսզի ժողովուրդն հերթական անգամ հուսախաբ չլինի, հավատա ու մինչև վերջ պայքարի:
Հնարավորություն միշտ կա,փոխելու ցանկություն և կամք է հարկավոր որն իմ կարծիքով Հանուն Հայաստան պետության ճակատն ունի:
Ժողովրդի հետ պետք է ժողովրդի լեզվով խոսես, եթե ուզում ես երկարատև պայքար սկսել:
Վաստակել ժողովրդի վստահությունը, ապահովել կառավարական սպառնալիքներից և բռնություններից և ներկայացնել այնպիսի ծրագիր որը ժողովրդին հասկանալի և օգտակար կլինի:
Կարծում եմ Հանուն Հայաստան պետության ճակատի ներկայացրած հռչակագիրն ընդունելի կլինի մեր ժողովրդի համար:
-Միշտ խոսվում է այն մասին, որ հայաստանյան ընդդիմությունը չունի անհրաժեշտ ռեսուրսներ, ու հակառակը՝ իշխանությունը, օգտագործելով ուժային կառույցները միշտ կարողանում է ցանկացած ընդվզւոմ լռեցնել: Ի՞նչ եք կարծում ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար:
Այն, որ իշխանությունն օգտագործելով ուժային կառույցները միշտ կարողանում է ցանկացած ընդվզում լռեցնել՝ դա փաստ է, բայց դա դեռ չի նշանակում որ վերջացել է իշխանությունների հանդեպ ունեցած ատելությունը:
Բացի այն որ պետք է մեր ժողովրդի հետ լեզու գտնել, Հանուն Հայաստան պետության ճակատն որպես միակ իրական ընդիմություն՝ ճիշտ կլինի որ հայացքն ուղղի դեպի սփյուռք որտեղ հինգ անգամ ավել հայ է ապրում քան Հայաստանում և մեծ թիվ են կազմում Հայաստանից բռնագաղթած ազնիվ հայեր որոնք ուզում են օր առաջ տեսնել գաղութացումից և ներկա անօրինական իշխանությունից ազատված Հայաստան:
-Հետևու՞մ եք Սանսա ծռերի, Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարություններին, ինչպիսի՞ն է դատաքննության վերաբերյալ ձեր կարծիքը: ՈՒնե՞ք արդարության հասնելու սպասելիքներ:
Սփյուռքում ուշադիր հետևում են Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա Ծռեր»-ին վերաբերվող բոլոր նյութերը:
Ես իմ կարծիքն արդարադատության վերաբերյալ արդեմ ասել եմ՝ Հայաստանում չկա արդարադատություն, չկա արդար դատարան և չկան անկախ դատավորներ՝ հետևաբար ունենալ ակնկալիք որ կկայացվի արդար վճիռ՝ հեռու է իրականությունից:
Մի Երկրում, որտեղ մարդուն կարող են դատել հեռախոսազանգով կամ իրենց իսկ կողմից սարքած գործով, ի՞նչ արդարադատության մասին է խոսքը:
Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/210954/
1 Comment