Հարգելի սփյուռքահայ հայրենակիցներ,
Հայաստանի իշխանությունները դաժան հաշվեհարդար են տեսնում Սասնա ծռեր ապստամբ քաղբանտարկայլների հետ:
Արդեն մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բելյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և պայքարի հացադուլը նրանց կայնքիը մեծ վտանգի է հասցրել:
Հայրենի ռեժիմը չի կատարում նրանց մարդկային տարրական պահանջները և վրեժ է լուծում այլակարծիք մնալու համար:
Սիրելի սփյուռքահայ հայրենակիցնե´ր,
խնդրում և կոչ ենք անում` միացեք մեզ և բարձրացնենք մեր բողոքի ձայնը, քանի դեռ ուշ չէ և դեռ հայ ազգի ազնիվ զավակները Հաց բերող Արթուր Սարգսյանի ճակատագրին չեն արժանացել:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը և նրա ղեկավար Արման Թաթոյանը դարձել են ՀՀ ռեժիմի մի օղակ և որևէ հույս նրանց հետ կապելը մանկամտություն է մեր օրերում, քանիզի բազմաթիվ սպանություններ, խոշտանգումներ ու աղաղակող անարդարություններ մնում են անպատիժ ու ունեն անվերջանալի միտում:
Մեր հայրենիքը կործանման տանող քաղաքականության դեմ պայքարի մարտիկները մեր օժանդակության կարիքն ունեն և հույսով նայում և սպասում են մեր քայլերին:
Մեր հայրենիքի փրկության իրական ուժը մենք ենք…
Հայկական Վերածնունդ Սփյուռքյան Կազմակերպություն
1 Comment