Հարգելի հայրենակիցներ՝ ինչպես գիտեք Հայաստանում մասսայական ոտնահարվում են մարդու իրավունքները և դրա ցայտուն օրինակն է քաղբանտարկյալների նկատմամբ անօրեն վերաբերմունքը:
Ըստ այդմ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը՝ Երևանի «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հետ համատեղ կազմակերպում է հանրահավաք՝ մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանատարկյալներին ազատ արձակման և ներկա անօրինական իշխանությունների հեռացման թեմայով:
Հանրահավաքը տեղի կունենա Ստրասբուրգում՝ եւրոխորհրդի շենքի մոտ, իսկ Երևանում՝ ազատության հրապարակում:
Ձեզ սպասում ենք Ստրասբուրգում 10/03/2018, ժամը 14/30 հետևյալ հասցեում՝ 528 Avenue de l’Europe, 67000 Strasbourg, Frankrijk
Leave a Comment