Հարգելի հայրենակիցներ,
այսօր՝ Փետրվարի 27, 2018թ. «Հայկական Վերածնունդ» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղը հանդիպում ունեցավ Եվրոմիության արտաքին հարաբերությունների գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Քննարկվեցին Հայաստանին վերաբերվող հարցեր՝ հատկապես մարդու իրավունքների մասսայական ոտնահարումների և քաղբանտարկյալների նկատմամբ անօրինական վերաբերմունքի մասին:
Խոսվեց նաև «Հայկական Վերածնունդ»-«Հանուն Հայաստան Պետության» ճակատ քաղաքական նոր պլատֆորմի ձևավորման և համագործակցության մասին:
«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժում
Փետրվարի 27, 2018 թ.
Բրյուսել
Leave a Comment