Մամլո հաղորդագրություն:

2018 թ-ի մարտի 27-ին, Եվրոպական Խորհրդի Ստրասբուրգի նստավայրում, «Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե»-ի և «Հայկական վերածնունդ – Փարիզ» կազմակերպության պատվիրակությունը ներկայացավ «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Կանխարգելման եվրոպական Կոմիտե»-ի (ԽԿԿ) անդամների հետ նշանակված հանդիպմանը։

Հանդիպման սկզբում խոսվեց Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի, ապա խոսվեց 2017 թ-ի նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) մասին։

Այնուհետև մտքերի փոխանակումը շարունակվեց այն բոլոր նյութերի շուրջ, որ պարունակում էր պատվիրակության կողմից՝ ԽԿԿ-ի անդամներին փոխանցելու համար պատրաստված թղթապանակը. ԽԿԿ-ի առաքելության ու նրա ծավալած գործունեության մասին նյութեր, և կամ առհասարակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նյութեր։

1) Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն – 2017, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
http://hcav.am/publications/6-2-18-9/

2) 2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին. զեկույց
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
http://hcav.am/publications/25-12-17-3/

3) Հայաստանի մէջ՝քաղաքական բանտարկեալների և հալածեալների ցանկ 2017 թ. դեկտեմբեր 8-ի դրութեամբ — 109 հոգի (ոչ սպառիչ ցանկ)

4) 109 հոգուց ՝ իրենց փաստաբանների կողմից կազմված 20 առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալի ցանկ։ Նրանցից ոմանք առողջական բարդ խնդիրներ ունեն և նրանց համար բանտում չկան բավարար բուժման միջոցներ։

5) 2018 թ. մարտի 13-ին, փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից տրամադրված տեղեկությունները՝ կալանավորված անձանց ու նրանց փաստաբանների, ինչպես նաև հարազատների, բարեկամների ու համակիրների նկատմամբ իրականացվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունների մասին

6) 2018 թ. մարտի 22-ի Հայտարարությունը և այն ստորագրած ՀԿ-ների ցուցակը, ֆրանսերենով և անգլերենով

7)Կարո Եղնուկյանի 2018 թ. հունվարի 10-ի «ՀԿ-ների առաքելությունը՝ ԵՄ համաձայնագրի իրագործման հարցում» հոդվածի ֆրանսերեն թարգմանությունը

8) Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի մասին ՝« The obvious violations against Garo Yegnukian, confirming that Yegnukian is a political prisoner »

Այնուհետև քննարկվեց այն կետը, որ Եվրոպական Միությունը վճռական է տրամադրված հենց նոր ստորագրված Համաձայնագրի շուրջ և  ակնկալում է, որ դրա իրագործման գործընթացում հայկական և եվրոպական ՀԿ-ները գերակշռող դերակատարություն ունենան։

ԽԿԿ-ի անդամները շատ հստակ տեղեկատվություն ներկայացրին իրենց առաքելությունների վերաբերյալ։ Հիմնական առաքելությունն է՝ կալանավայրերի այցելությունները, «գնահատելու համար անձանց ազատազրկման պայմանները»։ ԽԿԿ-ի պատվիրակությունները պարբերաբար են կատարում այցելությունները (սովորաբար չորս տարին մեկ), բայց կարող են և հատուկ այցելություններ կատարել անհրաժեշտության դեպքում. «Մեր առաջիկա այցելությունը Հայաստան շատ չի ուշանա…»։

Փարիզ, 30 մարտի 2018

«Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե»
«Հայկական վերածնունդ – Փարիզ»

 

Paris Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.