Ապրիլի 9-ին լրանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ Քաղաքական ուժերից «Քաղաքացիական պայմանագիրը», արտախորհրդարանական նախաձեռնություններից՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Մերժիր Սերժին»-ը օրակարգ են հռչակել՝ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը։ Ինչպես հայտնի է՝ իր վերջին հարցազրույցում, Սերժ Սարգսյանը չի բացառել այդ հնարավորությունը, իսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, որ այդ պաշտոնի համար չկա երկրորդ թեկնածու և Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։
Այդ օրակարգով պայքարող ո՞ր նախաձեռնությանը կսատարեն իրենք, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հետ համատեղ ձևավորել է քաղաքական հարթակ և ճակատի հետ համատեղ մենք կողմնակից ենք համախմբմանը»։
Հարցին, թե պայքարի ո՞ր մեթոդներն են իրենց համար ընդունելի և դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը կողմ է պայքարի բացառապես խաղաղ տարբերակին, Շանթ Ոսկերիչյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը որևէ նորություն չի ասել, մենք բոլորս էլ խաղաղ պայքարի կողմնակիցներ ենք, բայց եթե չընտրված իշխանության կողմից ուժ կիրառվի՝ քաղաքացին իրավունք ունի ինքնապաշտպանության հատկապես այն դեպքում, այս իշխանությունը կեղծելով սահմանադրությունը ինքնին արդեն անօրինական է և իրենց կողմից արված ցանկացած քայլ արդեն իսկ անօրինական է»։
Ոսկերիչյանը հավելում է.«Նիկոլ Փաշինյանը թող չմոռանա, որ մարտի մեկին էլ բաց ձեռքերով էր և արդյունքն էլ տեսավ ժողովուրդը»։
Աղբյուր՝ http://www.1in.am/2330609.html
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Leave a Comment