AR NY Chapter«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական շարժումը իր առաքելությանը համաձայն շարունակում է ընդլայնվել և զարգանալ՝ նոր անդամներ և մասնաճյուղեր ներգրավելով:

Տարբեր երկրներում մեր հայրենակիցները ինքնակազմակերպվում են և դիմում են մեզ համատեղ գործունեության նպատակով:

Օրերս կազմավորվեց նոր մասնաճյուղ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում՝ հասցնելով մեր մասնաճյուղերի քանակը ԱՄՆ-ում երկուսի: Այսպիսով «Հայկական Վերածնունդը» արդեն գործում է 11 երկրներում 12 մասնաճյուղերով:

«Հայկական Վերածնունդը» քաղաքացիական շարժում է, որի նպատակն է սատարել ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը և օրենքի գերակայության հաստատմանը Հայաստանում: Նա հետամուտ է ապահովել Սփյուռքի առավելագույն մասնակցությունը երաշխավորելու համար՝ անվտանգ, հզոր ու բարեկեցիկ հայկական պետության ստեղծումը:

Մենք դեռ շատ աշխատանք ունենք առջևում և, ողջունելով Նյու Յորքի նորաստեղծ մասնաճյուղի անդամներին, հաջողութուն ենք մաղթում իրենց և մեզ բոլորիս:

«Հայկական Վերածնունդ» Շարժում

Սեպտեմբերի 28, 2015

Los Angeles Chapter

Leave a Comment

Սոցիալական Ցանցերում

Ֆեյսբուք

Մոտակա Միջոցառումները

No results found.