• Event Time:
  • Location: Consulate General of The Republic of Armenia

Հանրահավաքը տեղի է ունենալու Հինգշաբթի, Հունիսի 23-ին, երեկոյան ժամը 7-ին Հայաստանի Հանրապետության հյուպատոսության առջև Գլենդելում (346 N Central Ave, Glendale, CA 91203):

Հունիսի 20-ին իշխանական ռեժիմի պատվերով ձերբակալվեց Արցախյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Ակնհայտ է, որ դրանով իշխանությունները ոչ միայն ցանկանում են ասպարեզից առժամանակ հեռացնել իրենց գլխավոր ընդդիմախոսին, այլև Արցախի հարցում զիջումների գնալու դեպքում թուլացնել հնարավոր հակազդեցությունը:

Հունիսի 23-ի Երևանի ժամանակով կեսօրին լրանում է Սեֆիլյանի ձերբակալման 72 ժամը և, ըստ օրենքի, իշխանությունները պարտավոր են նրան կալանավորելու հայցով դիմել դատարան կամ ազատ արձակել: Գիտակցելով երկրորդ տարբերակի անհավանականությունը, կոչ ենք անում բոլոր մտահոգ հայրենակիցներին լինել այս ցույցին և իրեն ձայնը հնչեցնել Ժիրայր Սեֆիլյանին անմիջապես ազատ արձակելու պահանջով:

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժումը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝

Կոչ ժողովրդին ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի

 

Los Angeles Chapter

Leave a Comment