Հարգելի հայրենակիցներ.
Հուլիսի 16-ին, երեկոյան ժամը 6-ին Գլենդելում գտնվող Հայաստանի Հանրապետության Հյուպատոսության առջև տեղի կունենա հանարահավաք և երթ:
Հանրահավաքի պահանջներն են՝
քաղբանտարկյալների ազատ արձակում,
Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դադարեցում
և «Սասնա Ծռեր»-ին զորակցություն:
Բարեկամներ, գրանցեք ձեր օրացույցներում Հուլիսի 16-ի օրը և ժամը: Մանրամասները ավելացվելու են այնպես որ հետևեք մեր հայտարարություններին: Այս հանրահավաքը ընհամենը մեկն է տարբեր երկրներում Հուլիսի 16 և 17-ին կայանալիք հանրահավաքների թվում:
Այսօր արդեն հաստատված են հանրահավաքներ Լոս Անջելեսում, Նյու 3որքում, Քյոլնում: Իսկ Ստրասբուրգում կայանալու է ներկայացուցչական հանրավաք, որտեղ մասնակիցները լինելու են Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիաից և այլն:
Համագործակցության կոչ ենք անում ուրիշ քաղաքներում ապրողներին համակարգելու և այդ օրերը նորանոր քաղաքներում հանրահավաք անելու համար:
Միջոցառման Ֆեյսբուքյան Էջն է՝ Facebook Event
Leave a Comment